Բաժիններ՝

Նարեկ Սարգսյանի ոսկե մեդալները՝ 490 հազար դրամ

Մոտ 1 ամիս առաջ՝ հոկտեմբերի 12-ին, Ճարտարապետի միջազգային օրվա կապակցությամբ բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով «Տրդատ ճարտարապետ», «Մոմիկ ճարտարապետ», «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ էին հանձնվել ոլորտի ներկայացուցիչների: Այդ մեդալները Քաղաքաշինության պետական կոմիտեն առանց մրցույթի, մեկ անձից կատարվող գնումների եղանակով ձեռք է բերել Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերությունից և դրանց դիմաց վճարել 490 հազար դրամ։

Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ ընկերությանը պատվիրվել է «Տրդատ ճարտարապետ» 2 հատ մեդալ՝ 262 հազար դրամ, «Մոմիկ ճարտարապետ» 1 հատ մեդալ՝ 131 հազար դրամ, և «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» 2 հատ ոսկե մեդալ՝ 97 հազար դրամ արժողությամբ։ Մեդալների կշռի մասին պայմանագրում ոչինչ նշված չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս