Արդյո՞ք մեղք է այս կյանքը համարել երկնային կյանքից ոչ պակաս կարևոր
– Արդյո՞ք մեղք է այս կյանքը համարել երկնային կյանքից ոչ պակաս կարևոր:
– Մարդիկ երկրային կյանքն անցնում են երկնայինում իրենց տեղին արժանանալու համար: Եթե այս կյանքն անկարևոր լիներ, Աստված մեզ չէր ուղարկի այս աշխարհ: Աստված մեր շուրջ գտնվող ամեն ինչ ստեղծեց, որ մենք ապրենք ու վայելենք: Կարո՞ղ եք ասել` ձեր աջ ձեռքն է կարևոր, թե՞ ձախը, սիրտը, թե՞ ոտքերը: Եթե մեզ համար կարևոր է երկնային արքայությանն արժանանալը, պետք է ճշմարտորեն կարևորենք ու գնահատենք մեզ ընձեռված հնարավորությունը, որ ճիշտ ապրելով հասնենք դրան: Իսկ եթե համարենք, որ երկրայինը կարևոր չի, մենք կձախողվենք: Կստացվի, որ մենք քայլում ենք օդում ու ամուր կանգնած չենք հողին:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am