«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առևանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10։00-16:00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Բայրոնի փողոցի, Սայաթ-Նովա պող․ 1, 3, 5, Տերյան փող․ 59-ից-71 կենտ համարների ջրամատակարարումը:
Գյուլագարակում կատարված կողոպուտը բացահայտվել է։
Ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական, տնտեսական առաջատարության չափանիշ են ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաները, սպառազինությունները, այլև մեծաքանակ բնակչությունը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 17:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի ոստիկանները՝ բնակարանային գողությունների հետքերով:
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է:
Շիրակի մարզում անասնագլխաքանակը կտրուկ նվազման եզրին է: Այս տարի նախորդ տարվա համեմատ երկու անգամ պակաս անասնակեր է կուտակվել:
ՀՀ փաստաբանական դպրոցի 61 շրջանավարտ նոյեմբերի 25-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում Վրաստանի քաղաքացու դանակահարությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Վրաստանի քաղաքացի է։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատարանների բեռնաթափման, դատական գործերի բաշխման, որոշ գործերի պարզեցված վարույթի քննության և նիստերի հետաձգման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու քայլերը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու նոյեմբերի 28-ից 30-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստերին:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակում վերացվում են բազմաբնակարան բնակելի շենքերում նախապես գույքագրված խնդիրները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։
Նոյեմբերի 27-ի ցերեկը, նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Նա պատմեց, թե ինչպես է ժամանակին Աբովյան քաղաքում ցանկացել բիզնես հիմնել, բայց Ծառուկյանը միջամտել է. «Ես դիմեցի Սերժ Սարգսյանին, նա զանգեց ու Ծառուկյանի «պորտը» տեղը դրեց։ Ծառուկյանը նույն ոճով՝ ապօրինի գումարները թալանելով, ո՞ւր է ուզում հասնել, չեմ հասկանում։ Ինքը նույնը մնացել է, միշտ պետք է խառնակչություն լինի, խժդժություն լինի, խառնակչություն լինի»։
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարկանի, գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային և վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19.00-ը։
Նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 105 ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնոււթյունը:
Պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը:
Վանաձորում կատարված սպանության մանրամասները:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:
Նոյեմբերի 26-ին, ժամը 2.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1993 թ. ծնված Ն. Պ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1993 թ. ծնված Հ. Ս.-ն, «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1992 թ. ծնված Հ. Մ.-ն և «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1993 թ. ծնված Ա. Ա.-ն:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։