 
                        Երևանում հայտնաբերվել է հակահետևակային բեկորային ական
 
                                    Նոյեմբերի 27-ին, ժամը 17:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերված առարկան հանդիսանում է МОН-50 տեսակի հակահետևակային բեկորային ական՝ 10 կգ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի մեջ:
Ժամը 20:45-ին N զորամասի ինժեներասակրավորական ջոկատը զինամթերքը տեղափոխել է զորամասի տարածք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        