
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 27-ի ցերեկը, նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 27-ի ցերեկը, նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.70C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.70C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.00C