Ազգային ժողովի աշխատակազմն անորոշության մեջ է. հնարավոր է` զրկվի պարգևատրումներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմն անորոշության մեջ է, քանի որ տեղյակ չեն՝ տարեվերջյան պարգևավճարները, որոնք ընդունված է անվանել 13-րդ աշխատավարձ, այս տարի ստանալո՞ւ են, թե՞ ոչ: Ուստի լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ ԱԺ նոր ղեկավարությունն այս անգամ նրանց զրկի պարգևատրումներից:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ԱԺ աշխատակազմը պարգևատրումից օգտվելու է, թե ոչ հարցին ի պատասխան՝ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պատասխանել է. «ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատողները մշտապես օգտվում են օրենքով նախատեսված իրավունքից»: Անորոշ պատասխանից կարելի է ենթադրել, որ ԱԺ ղեկավարությունը դեռեւս հստակ որոշում չունի՝ կվճարի՞ 13-րդ աշխատավարձը, թե՞ ոչ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930