«Մեհրիբան Ալիևայի ինքնաթիռի մահճակալում քնել է թիկնապահը՝ չհանելով անգամ կոշիկները». Լապշին. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Օդանավակայանի աշխատողները լուսանկարել են Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի անձնական ինքնաթիռը, որն այսօր ժամանել է Իսրայելի նավահանգստային քաղաք Էյլաթ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Իր գրառման մեջ Լապշինը նշում է, որ 2017 թվականի փետրվարի 7-ին իրեն հենց այդ ինքնաթիռով են արտահանձնել Մինսկից՝ Բաքվին: Նա նաեւ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ալիեւների ընտանիքին պատկանող ինքնաթիռի մասին:
«Սովորաբար դրանով թռչում է կինը կամ աղջիկը՝ այս կամ այն ժամանցային միջոցառումներին մասնակցելու կամ պարզապես շոփփինգի՝ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելյան երկրներում: Իսկ ես հիշում եմ այն թռիչքը… Ինքնաթիռը շքեղ կահավորում ունի. 4 հսկա բազկաթոռներ՝ կաղնե մեծ սեղանի շուրջ, երկու խոշոր պլազմային էկրաններ՝ տեսանյութեր դիտելու համար, վարագույրի հետեւում՝ խոշոր երկտեղանի մահճակալ եւ շքեղ լոգասենյակ՝ ցնցուղով:
Պետք է նշել, որ թռիչքի ժամանակ այդ մահճակալում հանգստանում էր 3 թիկնապահից մեկը, որը մտել էր անկողին ոտքերով՝ չհանելով անգամ կոշիկները: Վստահ եմ, որ շատերը կցանկանային պառկել մահճակալում, որում քնում են այս կամ այն երկրի առաջին տիկինները, բայց ընդունված է արդյո՞ք կանանց քնել այնտեղ շարքային թիկնապահից հետո»,- գրում է Լապշինը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: