
Պետբյուջեի վրա «Խոսրովի անտառ»-ի հրդեհը բավական թանկ է արժեցել. 51 մլն դրամ կհատկացվի «ԻԼ-76» ինքնաթիռի վառելանյութի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհը բավական թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Հիշում եք՝ ԱԻՆ-ը, մի քանի օր շարունակ չկարողանալով մարել հրդեհը, ստիպված էր դիմել ՌԴ օգնությանը: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 4 մլն դրամ կհատկացվի՝ հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ՌԴ փրկարարական խմբի՝ ՀՀ ժամանելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Բացի այդ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու նպատակով «ԻԼ-76» ինքնաթիռի շահագործման համար տրամադրված վառելանյութի պաշարների վերականգնման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը կհատկացվի 51 մլն դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: