Գործարարի ինքնասպանության առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի վարչություն՝ հետագա քննությունը իրականացնելու համար: Այդ մասին թերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից:
Բացի այդ՝ այս օրերին դատարաններում կասեցվում են բոլոր այն քաղաքացիների հայցերը, որտեղ պատասխանող կողմ է հանդես գալիս ինքնասպան եղած գործարարի ընկերությունը՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն:
Հիշեցնենք՝ գործարարը զբաղվում էր շենքերի կառուցապատմամբ և բազում սեփականատերերի պարզապես խաբել էր:
ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանություն գործած անձի կողմից կառուցված բնակելի շենքի բնակարանները վաճառելու պատրվակով տարբեր անձանցից կատարվել են հափշտակություններ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: