
Կառավարությունն առաջարկում է օրենքի մի փոփոխություն, ինչը կարող է կործանարար լինել էներգետիկայի զարգացման համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:
Այդ նախագծում առաջարկվում է մի փոփոխություն, որը, ըստ էության, կարող է կործանարար հետևանքներ ունենալ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար, վերացնել դրա գոյության հեռանկարը Հայաստանում:
Գործող օրենքով տնտեսվարողները կամ նույնիսկ քաղաքացիները կարող են կառուցել մինչև 150 կիլովատտ հզորությամբ արևային կայաններ, որոնք կոչվում են ինքնավար կայաններ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: