Վահագնի թաղամասում տոնական սեղան են գցել. ներկա է եղել Սեյրան Օհանյանը՝ կնոջ հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. « Պարզվում է՝ Հայաստանում էլ են նշում ամերիկյան գոհաբանության կամ երախտագիտության տոնը՝ նոյեմբերի 24-ը։
Սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանի դուստրը՝ «Հովնանյան ինտերնեյշնլի» տնօրեն Նինա Հովնանյանը, իր հարկի տակ՝ Վահագնի թաղամասում, տոնական սեղան է գցել՝ ամերիկյան ավանդական հնդկահավի հյուրասիրություն, որին ներկա են գտնվել իր եւ ամուսնու՝ Ամարասի Արթուրի ընկերները։
Ներկա է եղել նաեւ Սեյրան Օհանյանը՝ կնոջ հետ։ Մասնակիցները նկատել են, որ պաշտպանության նախկին նախարարը բավականին պասիվ ու անտրամադիր է՝ գրեթե չի շփվում ներկաների հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: