Հունվարի 31-ին, ժամը 16:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պայքարել պետք է ծխելու դեմ, բայց՝ ոչ այս ձևով, քանի որ ծխողն էլ է քաղաքացի, սպառող, նա էլ իր իրավունքներն ունի, նրա իրավունքներն էլ պետք է պաշտպանված լինեն»:
Հունվարի 30-ին «Ազատություն» ռադիոկայանը և մի շարք այլ լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ «Medialab.am» կայքի խմբագրությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։
Ռուսաստանի հետ սահմանին՝ Ուկրաինայի Սումիի մարզում 22-ամյա մի կին և 41-ամյա տղամարդ են ձերբակալվել:
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում գործող «ՋԻԹԵՔ» ընկերությունը, Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ, սկսել է թվայնացնել Ախուրյան խոշորացված համայնքի մասին ամբողջական տեղեկատվությունը:
Հերթական ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է անօրինական ատրճանակ:
«Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Նիդեռլանդների վարչապետի հանդիպումից հետո ՀՀ գյուղնախարարի հետ արդեն իսկ կապ է հաստատել նիդեռլանդական կողմի գործընկերը և քննարկել մեր երկրում անասնապահության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հետագա քայլերը»:
2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ Սեւանա լիճը սառցակալման նշաններ ցույց չի տալիս, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, երբ այն սառցակալած մնաց մոտ մեկուկես ամիս:
«Վրաստանում ամեն 3-րդ մարդ ծխում է»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Թբիլիսիում «Ծխախոտի հսկողության դաշինք» հ/կ նախագահ Գեորգի Բախտուրիձեն:
2017թ. դեկտեմբեր ամսին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սերմացուների խնդրի մասին խոսելիս ասել էր, որ էլիտար ցորենի պարտքերը ներվելու են. «Հին պարտքերն առաջիկա երկու շաբաթների ընթացքում զիջվելու են»։
Հունվար ամսին հաստատված բավականին բարձր ջերմային ֆոնը և առանց տեղումների եղանակը մտահոգիչ են և բացասական ազդեցություն են ունենում գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի վրա:
Դատարանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը որոշելու է Բարձրագույն դատական խորհուրդն իր նախադեպերի հիման վրա:
Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 35 ԼR 859 համարանիշի և Volvo մակնիշի կցորդով բեռնատար ավտոմեքենաները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ սահմանադրական դատարանի անդամները եւ աշխատակազմը հունվարի 31-ին հրաժեշտ են տվել ՍԴ անդամ Կիմ Բալայանին, ում լիազորությունները դադարում են փետրվարի 1-ից:
Նախկին Երիտասարդական պալատի տեղը զբաղեցնելու համար «Խաչ Երևանի համար» նախագիծ չի ներկայացվել ոչ Երևանի քաղաքապետարանին, ոչ Հայաստանի ճարտարապետների միությանը, ոչ էլ Քաղաքաշինության պետական կոմիտեին:
«Եթե կան որոշակի օղակներ, որ չեն ուզում բավարարվել որոշակի հարցի քննարկումից և լուծումից, ապա դա արդեն անբավարարված օղակներ են, չենք կարող ոչինչ անել: Ուզում եմ ասել մեկ անգամ ևս` մենք բազմիցս դրա մասով պատասխաններ տվել ենք, բազմիցս բերել ենք օրինակներ և փաստեր և այդ էջը վաղուց փակված ենք համարում»:
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննադատության արժանացավ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է արգելադրված գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքին:
Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին դարձյալ տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:
Այսօր ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն տրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծին, որով օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացուն տարկետում է տրվում մինչև ուսումնառության օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 18.20-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ փակուղում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Գարեգին Գ.-ն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 31-ին՝ ժամը 10:56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 35 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Հունվարի 31-ին՝ ժամը 13:05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 15ա շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մեզանում փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանքի կիրառման փորձ չկա, և, եթե անհրաժեշտություն ծագի պաշտպանիչ մեխանիզմներ մտցնել այս կամ այն կողմի համար, լրացուցիչ ժամկետներ` բողոքարկման, որոշումը ներկայացնելու, և այլն, դժվարություն կա սահմանադրական օրենքի մակարդակով փոփոխություններ կատարելու»:
Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը, մանավորապես` 12 կարևորագույն փոփոխությունները:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման ընթացքը:
Հունվարի 31-ին, ժամը 10:49-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բուրաստան գյուղի գինու գործարանի մոտակա տներից մեկում: