
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ի ցերեկը և փետրվարի 1-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:
Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.20C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.70C