ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և Քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
Հունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարաններ:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը ՀՀԿ-ի նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում հետամուտ լինել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը:
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան կողմ համանախագահ Արտաշես Գեղամյանը Երևանից Գարեգին Նժդեհի արձանը հանելու վերաբերյալ Ռուսաստանում մեկնարկած ստորագրահավաքը տարրական սադրանք է համարում, որը նախևառաջ ուղղված է Ռուսաստանի իշխանությունների դեմ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:
Վանաձոր-Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին իրականացվող երկու թունելների շինարարության ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2018թ. հունվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ ժամը 8։00-ից մինչև 19։00-ը, ճանապարհի 30-32կմ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։
Արայի լեռան վրա ձնահոսքի հետևանքով վայր ընկած և տարբեր մարմնական վնասվածքներ ստացած արշավական Էդգար Նավասարդյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
2017 թ. հոկտեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների հայցը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները դատարան են դիմել 2017 թ. մարտի 21-ին:
Հունվարի 27-ին Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի բնակիչ` 1957թ. ծնված Է.Հ-ն, ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 19:45-ի սահմաններում, համագյուղացի 1994թ. ծնված Ս.Ի-ն, Մարտունի քաղաքի «Ավանգարդ» ՍՊԸ ընկերության պահակատանը, վիճաբանության ժամանակ ոտքով հարվածել է իր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Հունվարի 28-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի 16-րդ կմ-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը` 1985 թ. ծնված Սարգիս Թադևոսյանը, և ուղևորը՝ 1977 թ. ծնված Պարգև Հովհաննիսյանը, տեղում մահացել են:
52-ամյա Էմիլ Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիս – Սիսիան և Գորիս – Կապան ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են բնական աղետների կամ համաճարակների ժամանակ գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն տրամադրել`կորստի 50 % չափով:
Հունվարի 28-ին Արա լեռան վրա տեղի ունեցած ողբերգության հետևանքով իմ արշավական հին ընկերը՝ Edgar Navasardyanը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Էդգարին հարկավոր է շտապ վիրահատություն։
Ճանապարհային ոստիկանությունը դիմում է վարորդներին՝ միասին կանխելու ճանապարհատրանսպորտային պատահարները:
Հունվարի 28-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող, թափանցող վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները հայտնաբերեցին սպանության մեղադրանքով հետախուզվողին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու 48-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:
Հունվարի 29-ի ցերեկը, հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 29-ին, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աղիքային վարակ` հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1981 թ. ծնված Մարինե Բ.-ն, 2004 թ. ծնված Գարիկ Ս.-ն, 1960 թ. ծնված Թամարա Ս.-ն և 1979 թ. ծնված Վալերիկ Ս.-ն:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Բանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Հունվարի 28-ին, ժամը 16.15-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արայի լեռան «Ծաղկավանք» կոչվող եկեղեցու հարակից տարածքում զբոսաշրջիկներն ընկել են ձնաբքի տակ, ինչի հետևանքով մեկ անձ ոտքը վնասել է, իսկ մյուսը` անհայտ կորել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
Հունվարի 27-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 22-րդ փողոցի տներից մեկից շմոլ գազի թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել կանայք ու երեխաներ:
Հունվարի 29-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացին խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու հարցում: