2018 թվականը հանրային-քաղաքական քննարկումների դաշտում սկսվեց գնաճի մասին բուռն և լայն բանավեճով։ Առիթը՝ հարկային դաշտի փոփոխություններով, մասնավորապես ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված վառելիքի թանկացումն էր հենց հունվարի առաջին օրերից։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ:
Հետախուզվողը բերման ենթարկվեց Խորենացու փողոցից:
«Անձնական տվյալները պետք է շատ խիստ պաշտպանված լինեն, բայց մեր լեզվում նույնիսկ privacy բառը չի թարգմանվում։ Եթե ինչ-որ տեղ ապրում ես, ապա շքամուտքի մոտ նստած բոլոր տատիկները պետք է մանրամասն իմանան՝ դու ուր ես գնացել, և այլն, որովհետև այդ privacy-ն գոյություն չունի, լեզվի մեջ չկա»։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործի նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ա. Հ.-ն, խախտելով օրենսդրության պահանջները, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից:
Փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Այսօր Կառավարության շենքի դիմաց հաշմանդամություն ունեցող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ պրոթեզավորման կարգի փոփոխության։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ՝ ներդրվում է պրոթեզներ սարքելու համար մրցութային կարգ:
Թբիլիսիի 35-րդ դպրոցի դանակահարված երկու աշակերտները շարունակում են մնալ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Այս մասին «Interpressnews.ge»-ին հայտնել է բաժնի ղեկավար Թեա Թավարթքիլաձեն:
«Յուրաքանչյուր երկրում կառավարության նիստերն անցնում են դռնփակ, ինչը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության մյուս անդամների առաջակներին»:
«Իրավունքի զարգացման կենտրոն» հ/կ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները և օրենսդրական կարգավորումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ խոսելով առողջապահության ոլորտում անձնական տվյալների պաշտպանության մասին՝ նախ նշեց, որ օրենքում հատուկ կատեգորիայի մեջ են ներառված առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները.
Հունվարի 29-ի գիշերը Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողտայի 28/3 ու Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրաված բանկոմատները, տեխնիկական միջոցներով վնասել էին, փորձել՝ հատուկ սարքավորման միջոցով հասանելիություն ստանալ բանկոմատների համակարգչային համակարգերին՝ փող հափշտակելու:
Հունվարի 31-ին, ժամը 6.50-ին, «Բիդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 87 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները և օրենսդրական կարգավորումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանում էական փոփոխություն տեղի ունեցավ 2015 թվականին՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի ընդունմամբ։
Արցախի չորս երեխա ունեցող ընտանիքները 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն կստանան ռուսաստաբնակ բարերար Սամվել Կարապետյանի կողմից: Արդեն 2-րդ տարին է, որ բարերարը միացել է նաև Արցախում ծնելիության խթանման ծրագրին։
Հունվարի 30-ին «Ազատություն» ռադիոկայանը և մի շարք այլ լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ Medialab.am կայքի խմբագրությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։
Հունվարի 31-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «Միցուբիշի պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ:
Փետրվարի 1-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում «Mercedes ML» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի նախագահի անվտանգության վարչության նախկին աշխատակից Արշակ Ղազարյանը, որը եղել է ինչպես նախագահներ Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ վարչապետ Արմեն Սարգսյանի թիկնապահը, մանրամասներ է պատմում Արմեն Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր աշխատանքային տարիների մասին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ փետրվարի 1-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկվել 24-ամյա կալանավոր Ռոբերտ Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։
Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներային ստորաբաժանումները մարտական ուսուցման հատուկ տակտիկական պարապմունքների անցկացման շրջանակներում գիշերային ժամերին մեքենայացված շարասյան շարժման երթուղիների ինժեներային հետախուզում են անցկացրել:
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձավ գերատեսչությունների և մարզպետների հաշվետվությունների ներկայացմանը:
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է Պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ՝ միաձուլման ձևով վերակազմակերպելով «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները:
Առաջիկա 5 օրերը կանցնեն բավականին տաք և առանց տեղումների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Կառավարությունը Հայաստանի հավաքական թիմերում ընդգրկված մի խումբ մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվեց:
Փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում, զորամիավորման մարտական պատրաստության մեկշաբաթյա հատուկ տակտիկական պարապմունքների անցկացման շրջանակներում, վաշտային տակտիկական խմբի զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում դիմագրավել են պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի գրոհը:
Երևանում մանկապարտեզների ծանրաբեռնվածության խնդիրը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: