Բաժիններ՝

«Նույն սելը հերիք ա՝ ճռա». Միհրան Պողոսյանը դժգոհեց

«Եթե կան որոշակի օղակներ, որ չեն ուզում բավարարվել որոշակի հարցի քննարկումից և լուծումից, ապա դա արդեն անբավարարված օղակներ են, չենք կարող ոչինչ անել: Ուզում եմ ասել մեկ անգամ ևս` մենք բազմիցս դրա մասով պատասխաններ տվել ենք, բազմիցս բերել ենք օրինակներ և փաստեր և այդ էջը վաղուց փակված ենք համարում: Ես ուզում եմ վկայակոչել մեկ անգամ ևս` երկար ամիսների ընթացքում քննվեցին բազմաթիվ մարդիկ, բոլորը, ովքեր առնչություն ունեցել են, չեն ունեցել, բոլորը, ովքեր հիշատակվել էին այդ հոդվածներում, ներկայացվեց իմ կողմից պատասխաններ համապատասխան բանկից, դրանք հրապարակվեցին, որից հետո ես հրաժարական տվեցի` թողնելով իմ բախտի որոշումը մեր իրավապահ մարմիններին:

Եվ 8-9 ամիս աշխատելուց հետո, իրավապահ մարմինները հայտարարեցին, որ նման բանկում չկա կազմակերպություն, հետևաբար` հաշիվներ ու դրամական շարժ, որից հետո ես նոր ինձ թույլ տվեցի՝ որպես ՀՀԿ թեկնածու, մասնակցել ընտրություններին: Եվ, ինչպես տեսնում եք, ինձ հավատաց գոնե 20 հազար ընտրող, որ եկավ իմ հետևից: Այսօր ես նրանց և մյուս քաղաքացիների շահերը փորձում եմ պաշտպանել ԱԺ-ում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը` հորդորելով փակել օֆշորի թեման:

«Նույն սելը հերիք ա՝ ճռա»,- դժգոհեց նա:

Մ.Պողոսյանը պնդեց, որ «Քեթրին գրուպի» հետ ինքը կապ չունի: Ըստ նրա` այսօր կառավարությունը բավականին մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում, այդ թվում` բանանի շուկայում. «Ինքս հիացած եմ, թե կառավարությունը կարճ ժամանակում ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ` բանանը: Եվ ես կարծում եմ՝ սա բավականին լավ նախադրյալներ են մեր տնտեսության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս