
Շինանյութի Սերգեյի որդուն առևանգողները ձերբակալված են

Ռուսաստանի հետ սահմանին՝ Ուկրաինայի Սումիի մարզում 22-ամյա մի կին և 41-ամյա տղամարդ են ձերբակալվել: Հանցագործ զույգը կասկածվում է փրկագին ստանալու նպատակով մարդկանց առևանգելու մեջ: Այդ մասին Fakty.ua-ին պատմել է Կիևի ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն:
Աղբյուրը հայտնում է նաև, որ վերջիններս «Կիևի խիտ բնակեցված թաղամասում՝ անցորդների աչքի առաջ առևանգել էին Շինանյութի Սերգեյի որդուն և ազգականին և 70 օրվա ընթացքում պահում էին նրանց Սոֆիևսկայա Բորշչագովկայում»։ Առևանգողները փրկագին են պահանջել գործարարից՝ 5 մլն դոլար բիթքոինի չափով:
Ինչպես Fakty.ua-ին հայտնել են մայրաքաղաքի ազգային ոստիկանության վարչության մամուլի ծառայությունից, հանգացործներին հաջողվել է հայտնաբերել, երբ առևանգվածներից մեկը կարողացել է փախչել: