Բաժիններ՝

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 35 ԼR 859 համարանիշի և Volvo մակնիշի կցորդով բեռնատար ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա 2 ուղևորները քաղաքացիների և ճանապարհաին ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արագածի հրշեջ-փրկարարերն ու Արագածի շտապօգնության հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեցավորը եղել է Mitsubishi վարորդը, ով ոլորանապտույտ այդ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բեռնատարին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031