Բաժիններ՝

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընգրկվել է 61 թեկնածու

ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովն ամփոփել է ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացված գրավոր քննության արդյունքները։

ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2018թ. հունվարին նախատեսված գրավոր քննության մասնակիցների ցուցակում ընդգրկվել էր 123 դիմումատու, որոնցից քննությանը ներկայացել եւ փաստացի մասնակցել է 106-ը։

Քննությանը մասնակցած 106 անձանցից դրական միավոր է ստացել 61-ը եւ ընդգրկվել ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակում, որից 16-ն ազատված է ՀՀ արդարադատության ակադեմիայում կազմակերպվող ուսումնառությունից, իսկ 45 թեկնածու կմասնակցի ՀՀ արդարադատության ակադեմիայի ուսումնառությանը:

Քննիչների թեկնածուների՝ արդարադատության ակադեմիան ավարտած շրջանավարտները այնուհետև ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշանակվում են աշխատանքի ՀՀ քննչական կոմիտեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728