Բաժիններ՝

Կրակոցներ Գավառում. տուժողը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Նախօրեին Գավառում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ անձ, հրազենային բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց:

«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով, հավելելով նաև, որ կատարվում են քննչական գործողություններ:

Տուժող՝ Գավառի 31-ամյա բնակիչը, վնասվածքներ է ստացել զույգ ստորին վերջույթների և կոնքի, ինչպես նաև՝ աջ սրունքի, աջ ազդրի վերին երրորդական շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728