Բաժիններ՝

«Կարծում եմ, որ դա հարձակում էր Տարոն Մարգարյանի վրա». Նաիրա Նահապետյան

Երևանի ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամները մեկնաբանել են ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպը: Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի խոսքով`«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները ազոտական թթուն բերել էին իրենց վրա լցնելու:

«Նորմալ չեմ համարում, որ դահլիճում խոչընդոտում են մեր աշխատանքը: Ես կարծում եմ, որ դա հարձակում էր Տարոն Մարգարյանի վրա»,- ասաց նա:

Ավագանու անդամ Գոռ Վարդանյանն էլ նշեց, որ բռնի ուժ չի կիրառվել, պարզապես այդ մարդկանց հեռացրել է դահլիճից: «Կուսակցության ներկայացուցիչները ոչ ճիշտ պահվածք են դրսևորել՝ նիստերի դահլիճում նման տարա բերելով և տհաճ հոտ տարածելով»,- նշեց նա:

Ավագանու անդամներից Ալինա Կուշկյանն էլ հավելեց, որ դահլիճում հայտնված թունավոր նյութերի պատճառով հակաալերգիկ հաբեր է ընդունել: «Կարծում եմ՝ սա շատ սխալ պահվածք է, հարցերը նման կերպ չեն լուծվում: Չի կարելի նման մեթոդներով աշխատանքներն առաջ տանել: Նման մեթոդներով խաթարում են ավագանու աշխատանքը»,-ասաց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս