
«Ավագանու նիստին մուտք գործելը պետք է ամբողջությամբ վերանայվի». Տարոն Մարգարյան. aysor.am

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ավագանու նիստի այսօրվա միջադեպից հետո առաջարկեց մտածել, որ ավագանու նիստերը պետք է անցնեն կանոնակարգին համապատասխան:
«Նիստերը պետք է երաշխավորած լինեն նման վտանագավոր երևույթներից զերծ լինելու համար, պետք է քննարկել՝ ինչպես կառավարելի ու վերահսկելի դարձնել նիստը, որպեսզի մարդիկ հանգիստ նստեն նիստին»,- aysor.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ ավելացնելով, թե «Երկիր ծիրանիի» արարքն անպատասխան թողնելը ճիշտ չի լինի: Նրա խոսքով՝ այս միջադեպին պետք է կոշտ գնահատական տալ:
Տարոն Մարգարյանն էլ հայտարարեց. «Հանձնարարական. շենք մուտք գործելը, ավագանու նիստին մուտք գործելը պետք է ամբողջությամբ վերանայվի: Հհասկանանք, թե ովքեր կարող են շենք մուտք գործել ու ինչ կարող են հետները ներս բերել: Մեկ օր ժամանակ՝ քննարկեք, առաջարկներ ներկայացրեք»: