
Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվել են «Երկիր Ծիրանի» անդամների վրա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ավագանու նիտում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները սրվակը բացելուց հետո ավագանու անդամներին և լրագրողներին բաժանեցին պաշտպանիչ դիմակներ:
Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձել են կանխել նիստին ներկաները, որի ժամանակ հրմշտոց և ծեծկռտուք է տեղի ունեցել:
Նիստը ժամանակավորպես ընդմիջվեց, որպեսզի ոստիկաններ հրավիրվեն:
News.am-ի փոխանցմամբ՝ այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվել են «Երկիր Ծիրանի» անդամների վրա եւ փորձում էին քարշ տալով հեռացնել նրանց:
Ըստ կայքի՝ քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ են հասցրել Մարինա Խաչատրյանին:
Մասնավորապես, Մարինա Խաչատրյանին մի քանի ապտակ է հասցրել ՀՀԿ խմբակցությունից Գոռ Վարդանյանը, իսկ նույն խմբակցությունից մեկ այլ անդամ հետեւից քաշել է նրա մազերը եւ հարվածներ հասցրել: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը փորձում էր բաժանել կողմերին, բայց չէր հաջողվում: Մարինա Խաչատրյանը եւս հարվածներ էր հասցնում: