
«Մենք էլ ենք դատապարտում ուժի կիրառումը». Տարոն Մարգարյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դատապարտում է այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին քիչ առաջ ավագանու նիստում, որը շարունակվում է ընդմիջումից հետո, հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
«Միգուցե այդ քայլը քաղաքական չէր, բնականաբար, ես նման բան չէի անի, բայց ես չէի ծեծի ավագանու անդամին, և ընդհանրապես մարդ չէի ծեծի»,- ասաց Ա.Սիմոնյանը։
Ըստ նրա՝ եթե նման բան է տեղի ունենում, կարող է «Ելքն» էլ իրեն թույլ տալ նույնը, և եթե պետք է հարվածեն ավագանու անդամին, ավագանու անդամն էլ կարող է պատասխանել. «Մի արեք նման բան»։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես դատապարտեց կատարվածը։
«Մենք էլ ենք դատապարտում ուժի կիրառումը և այստեղ ոչ մեկ ուժ չի կիրառում մեկը մյուսի նկատմամբ»,- ասաց Տ.Մարգարյանը։