
«Խնդիրները լուծելու այլ տարբերակներ կան». Անահիտ Բախշյանը՝ ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Երկիր ծիրանի»-ի բողոքի ձևը ավագանու նիստում անընդունելի և անհասկանալի է համարում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է Անահիտ Բախշյանը:
«Ոչ մի բարի նպատակ ատելության մթնոլորտում չի կարող իրականացվել: Խնդիրները լուծելու այլ տարբերակներ կան: Իմ փորձով վստահեցնում եմ՝ խաղաղ կերպով խնդիրներն ավելի հեշտ են լուծում ստանում»,- ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամը:
Նրա խոսքով՝ իր պրակտիկայի ընթացքում բարի նպատակով բազմաթիվ խնդիրներ է բարձրացրել և հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարության ժամանակ լուծում են ստացել:
Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստում միջադեպ էր տեղի ունեցել: