
Քանի՞ անդամ կառաջադրվի Բարձրագույն դատական խորհրդի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի նաև երկրի ամենաանկախ մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը։ Խորհուրդը կազմված է տասն անդամից․ հինգ անդամներն առաջադրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, հինգին առաջադրում են ԱԺ խմբակցությունները։
Ընտրության «նրբությունն» այն է, որ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել հնգական թեկնածու, ասել է թե՝ եթե խորհրդարանական բոլոր խմբակցությունները նման որոշում կայացնեն, թեկածուների թիվը կլինի 20՝ գումարած դատավորների կողմից առաջադրվածները՝ 25»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: