Բաժիններ՝

Գողություն` տան բակից

Փետրվարի 14-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակիչ` 1983թ. ծնված Ա.Ղ-ն, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին դիմել է այն մասին, որ փետրվարի 1-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել իր տան բակ և այնտեղից հափշտակել օղու թորման պղնձյա կաթսան և կափարիչը:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը փետրվարի 4-ին ժամը 18:00-ի սահմաններում կատարել է նույն գյուղի բնակիչ` 2000թ. ծնված Ա.Ա-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728