Էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացու դիմումը՝ ընդդեմ Վիգեն Սարգսյանի՝ «բոշա» ասելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին էթիկայի հանձնաժողովից:
Դիմումի ուսումնասիրման ավարտի ժամկետներ հանձնաժողովից դժվարացան նշել՝ ասելով, թե այդ ամենը կկատարվի օրենքի սահմաններում: Խոսքը վերաբերում է Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն «բոշա» անվանելու դեպքին, երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վիրավոր զինծառայողին օգնելու համար նախարարի տարածած հայտարարության տակ թողել էր հետևյալ մեկնաբանությունը. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձեւ է», ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը նշել էր. «Բոշան դու ես»:
Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել էր և՛ օգտատիրոջ, և՛ իր մեկնաբանությունը, սակայն սոցիալական ցանցում բուռն քննարկում էր ծավալվել նախարարի կողմից արված վիրավորական արտահայտության շուրջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: