Մարտի 19-ին, ժամը 18:30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքի բնակչուհի Իզաուրա Ուստյանը փախել է Սյունիքի մարզի Արտավան համայնք իր սիրո հետևից։
Դարերի ընթացքում մարդկության կրոնական միտքը պատասխան է փնտրել այն հարցին, թե արդյո՞ք Աստված կա. հաճախ թվում էր, թե ընդհանրապես անհնար է պատասխանել այս հարցին:
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Վրաստանյան «IFact» ինտերնետ պարբերականն օրերս ծավալուն հոդված է հրապարակել ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրում անվճար ու բարձրակարգ բժշկություն ստանալու մասին հայտարարությունների, ներկայացնելով փաստեր այն մասին, որ հազարավոր ադրբեջանցիներ նախընտրում են բուժում ստանալ Թբիլիսիի հիվանդանոցներում։
Արտաշատի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը:
2018 թվականին Թբիլիսիից սեւծովյան Բաթում քաղաք հնարավոր կլինի առանց որեւէ խնդրի հասնել էլեկտրամոբիլով:
168.am-ն անդրադարձել էր Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի շուրջ ստեղծված իրավիճակին: Նշել էինք, որ որոշակի հանգամանքներից ելնելով՝ հնարավոր է՝ պոլիկլինիկան այլ տարածք տեղափոխվի:
Այսօր տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստի ընթացքում ավագանին հավանության է արժանացրել մի շարք հաստատությունների դրամական միջոցներ տրամադրելու, «Մուշ-2» թաղամասի հրապարակը բարեկարգելու և այլ որոշման նախագծերին:
2018 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Այսօր տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստի ընթացքում որոշվել է, որ այսուհետ 1-ից ավել երեխաներ ունեցող նպաստառու և զոհված զինծառայողների ընտանիքները, որոնց երեխաները հաճախում են նախակրթարաններ՝ կօգտվեն զեղչային համակարգից:
Դեպքի հաջորդ օրը սրճեփ սարքի դրմապատուփը գողացած անձը հայտնաբերվեց:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:
Եվրամիությունը Շիրակի մարզի մի շարք շրջանների, հատկապես՝ գյուղական բնակավայրերի զարգացման ուղղված մի շարք ծրագրեր է իրականացնում:
Նախորդ տարվա դեկտեմբերին Սյունիքում 41-ամյա տղամարդու կողմից կատարված սեռական բնույթի հանցագործության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Շիրակի պետական համալսարանում նոր զարգացումներ են տեղի ունենում: ՀՀ ԱԺ Կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի՝ ՇՊՀ կատարած այցից հետո աշխատանքից ազատվեցին համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը:
Այսօր Գյումրու Սախարովի անվան մարդու իրավունքների կենտրոնում ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը և մի խումբ ուսանողներ ասուլիս էին կազմակերպել:
Այսօր Շիրակի պետական համալսարանի բակում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Մարտի 18-ին, ժամը 15.40-ին, Երևանի Եղվարդի խճուղու թիվ 122/10 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է ՀՀ-ում գործող տարբեր ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից խաբեությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 5 անձի:
Մարտի 18-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արգել գյուղի Երևանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել ձորակը:
Մարտի 19-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցներ 24-րդ փողոցի թիվ 76 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ աշխատակիցը կասկածվում է 34 հազար դոլարի գողության մեջ:
Մարտի 19-ին, ժամը 14։50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Անկախության 111 հասցեի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անդրեյ Սիմոնյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ հոկտեմբերի 27-ի դեպքերին:
Մեղվաբույծների ազգային միության նախագահ Արմեն Նազարյանը և մեղվաբույծ, դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին Հայաստանում մեղվաբուծության վիճակի և խնդիրների մասին, անդրադարձան նաև բժշկության մեջ մեղրամթերքի արտադրության և օգտակարության թեմային:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան մոտ աղմկահարույց գործի շրջանակներում նոր, առավել վատթար զարգացումներ են նշմարվում: