Բաժիններ՝

Բուդաղյանների իրավունքների խախտումները նոր զարգացումներ են ստանում՝ էլ ավելի վատթար

Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան մոտ աղմկահարույց գործի շրջանակներում նոր, առավել վատթար զարգացումներ են նշմարվում: Խոսքը Ավետիք Բուդաղյանի նկատմամբ նրա մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու քննիչի որոշման բողոքարկման գործընթացի մասին է:

Այսօր խնդրի մասին բարձրաձայնել է միջադեպի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի հայր Էմիլ Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:

Ըստ փաստաբանի, թեև Վերաքննիչ դատարանը, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, ի նպաստ Բուդաղյանների որոշում էր կայացրել, մասնավորապես, ճանաչել Ավետիք Բուդաղյանի իրավունքի խախտումը և իր որոշմամբ պարտավորեցրել վերականգնել այն, սակայն իրավունքը վերականգնելու փոխարեն նույնպիսի հիմքով կարճման որոշում է կայացվել: Ավելին՝ հայտարարվել է, որ Էմիլ Բուդաղյանն այլևս տուժողի իրավահաջորդ չէ, չունի որևէ դատավարական կարգավիճակ, ուստի և չունի նյութերին ծանոթանալու ու որոշումը բողոքարկելու իրավունք:

Հայկ Ալումյանը նշեց, որ տարբեր բողոքներ են ներկայացվել այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազին, առաջին ատյանի դատարան, ներպետական ատյաններ սպառելուց հետո և անգամ առանց դրանք սպառելու ՄԻԵԴ ներկայացված գանգատի շրջանակում կներկայացվեն բացասական զարգացումները:

Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանի հարազատները պահանջում են, որպեսզի քրեական հետապնդումը շարունակվի՝ դատական կարգով, որպեսզի քրեական գործը մինչև վերջ քննվի: «Մենք պատրաստվում ենք ապացուցել, որ Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ չի կատարել, նա նրանց հարձակման զոհն է», գտնում են Ավետիք Բուդաղյանի հարազատները:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս