Բաժիններ՝

Սյունիքում տղամարդը սողոսկել է կնոջ տուն ու բռնաբարել նրան

Նախորդ տարվա դեկտեմբերին Սյունիքում 41-ամյա տղամարդու կողմից կատարված սեռական բնույթի հանցագործության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:

Դեպքը տեղի է ունեցել 2017թ. դեկտեմբերին 2-ին: Տղամարդը դեպքին նախորդող օրերին հետևել է միայնակ ապրող կնոջը: Դեպքի օրն էլ նրա տուն է սողոսկել՝ համոզելով նրան, թե ինքնազգացողությունը վատ է, տուն մտնելուց հետո բանալիով կողպել է դուռը և փորձել սեռական կրքերին հագուրդ տալ:

Կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել, ապա դանակով սպառնալով՝ նախ խոհանոցում, ապա՝ ննջարանում բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել և ծեծի միջոցով ի վերջո կարողացել է նրա դիմադրությունը ճնշել:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրան նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս