Բաժիններ՝

Մալյորկայի օդանավակայանում Ryanair-ի ինքնաթիռից տարհանման ժամանակ 18 մարդ է տուժել

Հուլիսի 4-ի երեկոյան Իսպանիայի Մալյորկայի օդանավակայանում Ryanair ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռից տարհանման ընթացքում 18 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Այս մասին հաղորդում է Diario de Mallorca-ն։Նշվում է, որ թռիչքի նախապատրաստական փուլի ժամանակ օդանավի անձնակազմը ցամաքային ծառայություններին տեղեկացրել է ինքնաթիռի սրահում հնարավոր հրդեհի մասին։ Ըստ աղբյուրի՝ բռնկման ահազանգով անմիջապես սկսվել է ուղևորների տարհանում։

Տուժածներից մի քանիսը ինքնուրույն դուրս են եկել ինքնաթիռի թևի միջոցով և ցատկել գետնին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։ Տուժածների վիճակի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031