Կառավարությունը 3 ծրագրերով կաջակցի հողօգտագործողներին
Այս տարի կառավարությունը 3 ծրագրերով կաջակցի հողօգտագործողներին՝ մատչելի գներով տրամադրելով պարարտանյութեր, սերմացուներ և դիզվառելիք։ Այսօր գործադիրի նիստից հետ լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակում հանրապետություն կներկրվի 3000 տոննա պարարտանյութ, հողօգտագործողներին կտրամադրվի 7000 դրամով։
Գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի համար, ըստ փոխնախարարի, Սերմերի գործակալության նպատակային հաշիվներից կօգտագործվի 746.5 մլն դրամ՝ 2000 տոննայից ավելի սերմացուներ ձեռք բերելու նպատակով։ Ռ.Մակարյանը նշեց, որ մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրով կհատկացվի մինչև 360 մլն դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում