Բաժիններ՝

«Ախթալայի կոմբինատում խախտումներ են հայտնաբերվել». նախարար

Ախթալայի կոմբինատում տեսչական ստուգումները շարունակվում են, սակայն արդեն միջանկյալ արդյունքներով արձանագրվել են որոշակի խախտումներ։ Այսօր այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով կոմբինատի պոչանքները Դեբեդ գետը լցվելու մասին տարածված տեսանյութին:

Ըստ նրա՝ այդ խախտումների համար ընկերությունը պատասխանատվության կենթարկվի:

Ա.Մինասյանը նշեց, որ ստուգումներն ավարտելուց հետո տեսչական մարմինը կտա բոլոր հարցերի պատասխանները.

«Անմիջապես ձեռնարկվել են գործողություններ, որպեսզի լաբորատոր փորձաքննության ենթարկվի նաև թափվող հեղուկը, որպեսզի կարողանան հասկանալ՝ ինչ վնասի մասին է խոսք գնում, և առաջիկայում տեսչական մարմինն ավելի հստակ կպատասխանի»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս