
Վահե Էնֆիաջյանը գտնում է՝ մեր դպրոցներում պետք է կռվել, կրակել սովորեցնեն

Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակացության քարտուղար Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց այն հարցը, որ հայկական կողմը քարոզչական առումով պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները:
Վ. Էնֆիաջյանը նկատեց, որ մենք հաճախ տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպիսի քարոզ է իրականացնում հենց իրենց դասագրքերում. «Այս ամենը մենք լսում ենք, աշխարհին ենք ներկայացնում մեր մոտեցումները, բայց հաճախ տեսնում ենք, որ քաղաքակիրթ աշխարհն այս դրսևորումների վերաբերյալ լուռ է մնում: Պետք է հետևություններ անել, բայց միևնույն ժամանակ՝ քայլեր ձեռնարկել»: Վ. Էնֆիաջյանը գտնում է՝ մեր դպրոցներում պետք է կռվել, կրակել սովորեցնեն: