Բաժիններ՝

Թրամփը հնարավոր է համարել իր այցը Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել իր այցը Չինաստան, ինչպես նաև ակնարկել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի ԱՄՆ։«Ինձ հրավիրել են այնտեղ։ Նա (Սի Ծինփինը) հարցրեց, թե արդյոք ես կգնամ։

Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ։ Մենք լավ ենք շփվում»,-այս մասին Թրամփը լրագրողներին ասել է Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։Նա հավելել է, որ դեռ չի որոշել, թե որ երկիր է այցելելու հաջորդը։

«Իրավիճակը անընդհատ փոխվում է։ Մենք պլանավորում ենք ուղևորություն դեպի Եվրոպա։ Ինձ հրավիրել են Թուրքիա։ Անկեղծ ասած՝ ինձ հրավիրել են բոլոր երկրներ», -նշել է ԱՄՆ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031