Պետության կործանման ճանապարհը կասեցվելու է․ ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ ՍԴ-ի մոտ

ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ Սահմանադրության օրը, ակցիա իրականացրեցին Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։

«Այսօր մեր Սահմանադրությունը շղթայված է՝ ինչպես մեր ժողովուրդը։ Տապալված է օրենքի ուժը, ոտնահարված է քաղաքացու արժանապատվությունը։ Օրենքի գերակայության փոխարեն՝ գործում է sms-ային արդարադատություն և իրավապահների կողմից նիկոլահաճո քաղաքականություն»,- ասացին մասնակիցները։

Նրանք նշեցին, որ Սահմանադրության օրն իրենք կանգնած են ոչ թե հպարտությամբ, այլ խորը մտահոգությամբ, քանի որ չկա որևէ դրույթ, որը ներկա իշխանության պաշտոնավարման տարիներին չի ոտնահարվել։

«Այս ճանապարհը, որով անցնում է օրվա քաղաքական իշխանությունը, պետության փլուզման, ապակայունացման ճանապարհ է, և այդ ճանապարհին նրանք հանդիպելու են ժողովրդավարական, ազգային դիմադրության․ օրինաչափ է, երբ իշխանությունները մոռանում են սահմանները, և ժողովուրդը հիշեցնում է այն։ Եվ մեր ժողովուրդը, վաղ թե ուշ, հիշեցնելու է հողատու իշխանություններին իրենց սահմանները»,- հավելեցին նրանք՝ վստահեցմամբ, որ պետության կործանման ճանապարհը կասեցվելու է։

Կարդացեք նաև

Ակցիայի ավարտին նրանք «շղթայված Սահմանադրությունը» թողեցին ՍԴ շենքի մուտքի մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս