![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր փաթեթով ՀՀ քրեական դատավարական օրենսգրքում կկիրառվի ՄԻԵԴ-ի պրակտիկան
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/davit-harutyunyan.jpg)
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Քրեական դատավարության և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին:
«Դատական օրենսգիրքն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, որը սկսելու է գործել ապրիլի 9-ից, իսկ Դատական օրենսգրքում նորովի են կարգավորված մի շարք հարցեր, որոնք վերաբերում են վարույթի հրապարակայնությանը, դատավարության լեզվին, դատավարության կազմին, ինքնաբացարկին և այլն: Այս բոլոր փոփոխությունները, որոնք նորովի են կարգավորվել, պետք է իրենց արտացոլումը գտնեն դատավարական օրենսգրքերում»,- ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Քրեական դատավարական օրենսգրքում առաջարկվում է կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան խափանման միջոցների վերաբերյալ և որոշ կարգավորումներ հստակեցնել: