
Դաշնակցական մի նախարարը բոյկոտել է Կարեն Կարապետյանի հրավերը, մյուսը՝ քծնել է. «Ժամանակ»

«Ժամանակ»թերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի օրը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում հավաքել է կառավարության անդամներին:
«Կարապետյանի հրավերը բոյկոտել է գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, բայց բացը լրացրել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ միջոցառման մասնակիցների հավաստիացումների՝ Լոքյանը այնքան է հաճոյացել Կարապետյանին, որ ոմանց մոտ ցանկություն է առաջացել րոպե առաջ լքել տարածքը՝ այդ քստմնելի տեսարանից ազատվելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: