
««Քարերի սիմֆոնիայի» մոտ շինաշխատանքները կասեցված են». Արծվիկ Մինասյան

«Երեկվանից՝ ահազանգը ստանալու առաջին իսկ պահից, տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է այնտեղ որևէ գործողություն շինարարության տեսքով, մինչև հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» մոտ շինարարական աշխատանքների մասին ահազանգին:
Ըստ նրա՝ «Քարերի սիմֆոնիան» բնության հուշարձան է, մի քանի ամիս առաջ հաստատվել են դրա սահմանները և անձնագիրը. «Այս պահին իրականացվում է ուսումնասիրություն: Ցավոք, նախնական գնահատմամբ, տարածքը մասնավոր է, ժամանակին սեփականաշնորհված: Երկրորդ՝ այդ տարածքն ամբողջությամբ գտնվում է համայնքի վարչական սահմաններում»։:
Մանրամասները՝ տեսանյութում