ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։
ԵՄ դրամաշնորհային ծարագրերից հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի:
Հայտնում ենք, որ ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։
Ապրիլի 16-ին Գյումրիում մի խումբ ակտիվիստներ շրջափակել էին Շիրակի մարզպետարանի շենքը, այնուհետև՝ Գարեգին Նժդեհ փողոցը, որից հետո մեկնարկել է ավտոերթ:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա:
Գյումրիում որոշ բնակիչներ դժգոհում են ԴԱՀԿ-ի գործունեությունից: Տարածված խոսակցությունների համաձայն՝ ԴԱՀԿ-ն մարդկանց զրկում է անգամ նրանց միակ բնակարաններից:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Երևանում իր քաղաքացիներին հորդորել է խուսափել այն վայրերից, որտեղ մարդկանց զանգվածային կուտակումներ կան: Kommersant.ru կայքը գրում է, որ նախազգուշացումը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի Թվիթերյան էջում:
Ապրիլի 16-ին, ժամը 2.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1995 թ. ծնված Արթուր Մ.-ն, 1974 թ. ծնված Անուշիկ Օ.-ն, 1993 թ. ծնված Աննա Բ.-ն, 2013 թ. ծնված Օֆելյա Բ.-ն և 2015 թ. ծնված Մելինե Բ.-ն:
Ինչպես Բաղրամյանում ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատը և հասան փշալարերին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված գողության դեպքի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության աշխատակից Ամասիա Այվազյանը, ապօրինի մուտք գործելով Ռոզա Ավագյանի բնակարան, այնտեղից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:
Գյումրիում ակտիվիստներն ապրիլի 16-ին փորձել են փակել որոշ փողոցներ եւ կաթվածահար անել որոշ կառույցների աշխատանքը: Նրանք փակել են Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցը՝ Շիրակի մարզպետարանի հատվածում:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ընթացքում վնասվել է 168.am-ի լրագրող Անի Քեշիշյանի ձեռքը, ոտքը և պարանոցի հատվածը։ Տուժել է նաև Factor.am-ի օպերատորը․ վնասվել է նրա ձեռքը, կոտրվել է տեսախցիկը և ուղիղ հեռարձակման սարքը։
Երևանի Բաղրամյան պողոտայում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով 18 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
ԱԺ «Ելք»խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը ևս գտնվում է Բաղրամյան պողոտայում։ Hraparak.am-ը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Փոխոստիկանապետը պատասխանել է․
Ձայնային նռնակների կիրառումից քաղաքացիներ են վիրավորվել
168.am-ը կապ հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունու հետ՝ ճշտելու Նիկոլ Փաշինյանի վիճակի մասին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ աջ դաստակի թեթև քերծվածքներ, կտրած, ծակած փոքրիկ վերքեր կան, այս պահին նա գտնվում է վիրակապարանում:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից տարվել է ոստիկանական մեքենայով:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:
Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է: Քիչ առաջ ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ: Լսվում են պայթուցիկների ձայներ: Aysor.am-ի տվյալով, դրանք ձայնային նռնակներ են:
ՔԻչ առաջ Նիկոլ Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով:
Ապրիլի 16-ին, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։ Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանին ասաց, որ 100 սմ-ով հետ տանեն ոստիկանների և ցուցարարների միջև դրված ուղեփակոցները։ Դավիթ Սանասարյանն ասաց, որ դա պրովոկացիա է։ Օսիպյանը պատասխանեց, որ որևէ պրովոկացիա չկա, ընդամենը 100 սմ-ով հետ տանելու մասին է խոսքը։
Ցուցարարներին միացած դերասան Հայկ Մարությանը քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ։ Նա նշեց, որ հավաքված մարդիկ մի մարմին են, նույն ձևով են շնչում և շնչում են միայն մեկ մտքով, որպեսզի բոլորն ապրեն հիանալի և հիասքանչ Հայատանում։
ՀՀ ոստիկանությունում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը:
Հայաստանը ձգտում է հետխորհրդային տարածաշրջանում ակտիվորեն մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին՝ այդպիսով բազմապատկելով աճի հնարավորությունները:
Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն ուղիղ եթերում հայտարարեց, որ Հաղթանակի կամրջի մոտ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին «ծակել քարշակի աիվները»: