Ապրիլի 18-ին՝ ժամը 03:03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տվյալներով՝ երեկ, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երեւան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200–ը «օրենքով գողեր են»:
Ապրիլի 18-ին՝ ժամը 01:53-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Էլեգանտ» հյուրանոցի մոտակայքում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է քարերի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Ապրիլի 18-ին՝ ժամը 01:46-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրուս» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Քիչ առաջ, Երեւանում, Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում միջադեպ է գրանցվել, քաղաքացիական հագուստով ինչ-որ անձանց, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Արտակարգ թողարկում․ ծեծուջարդ Երևանի կենտրոնում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց 127, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը:
Մամուլում ապրիլի 17-ին տարածվել է կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պողոտայի 1, 6,18, 20, 22, 26, 28, 32 համարների:
Գործարկվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը՝ www.primeminister.am հասցեով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 17-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պողոտայի 1, 6,18, 20, 22, 26, 28, 32 համարների:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս գարեգին Բ-ն շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում հայտնաբերվել է պայթուցիկ նյութ, որը ձեռք բերելու, պահելու համար մեղադրանք է առաջադրվել Ալավերդի քաղաքի 44-ամյա բնակչին։ Նրա մասով քրեական գործն առանձնացվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտի մասին:
Երկու անձի դանակահարողի ինքնությունը պարզվեց:
Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում հայտնաբերվել է պայթուցիկ նյութ, որը ձեռք բերելու, պահելու համար մեղադրանք է առաջադրվել Ալավերդի քաղաքի 44-ամյա բնակչին։
Այսօր Երևանից ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 82 քաղաքացի:
Այսօր՝ ժամը 12:36-ին ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ` «Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած ևս մեկ անձ` Ա. Մ.-ն: Վերջինիս մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են 17 մետաղյա ձողեր և 3 փայտե մահակներ:
2018 թ. ապրիլի 17-ի վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հավաքի մասնակիցներին՝ շրջափակել կառավարական շենքերը, պետական մարմինները և այլ գերատեսչությունները և այդ եղանակով խափանել դրանց բնականոն գործունեությունն ու կազմալուծել աշխատանքը:
Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցելություններից պարզ են դարձել տեղեկություններ, որ մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեղեկություններ ունեն, որ իշխանությունը սադրիչների խմբեր է բերել:
Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1951 թ ծնված Անժելա Մովսեսյանին:
ՀՀ զինված ուժերի մարզիկները` ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետի ղեկավարությամբ, մասնակցում են ապրիլի 16-ից 21-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարեկամական բանակների «Հրամանատարական մեկնարկներ» առաջնությանը:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:
«Փաշինյանին չկպնեք». դեռահասը՝ ոստիկաններին:
Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը ժամը 14.00-ի դրությամբ հասել է 80-ի:
2018 թվականի ապրիլի 16-ին Արաբկիրի ոստիկանական բաժնում բերման ենթարկված 32 քաղաքացիներին շարունակում են պահել ոստիկանության բաժնում չնայած այն փաստին, որ վարչական վարույթը իրականացվել է և վերջիններս կարող են լքել ոստիկանության բաժինը, հայտնում են Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունից։
Քիչ առաջ, երբ ցուցարարները փակեցին Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծ պողոտա տանող հատվածը, մի մեքենա փորձեց կառավարության մայթի վրայով անցնել, սակայն ցուցարարները թույլ չտվեցին։ Այդ պահին վեճ ծավալվեց ցուցարարների և վարորդի միջև։