Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1951 թ ծնված Անժելա Մովսեսյանին:
ՀՀ զինված ուժերի մարզիկները` ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետի ղեկավարությամբ, մասնակցում են ապրիլի 16-ից 21-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարեկամական բանակների «Հրամանատարական մեկնարկներ» առաջնությանը:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:
«Փաշինյանին չկպնեք». դեռահասը՝ ոստիկաններին:
Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը ժամը 14.00-ի դրությամբ հասել է 80-ի:
2018 թվականի ապրիլի 16-ին Արաբկիրի ոստիկանական բաժնում բերման ենթարկված 32 քաղաքացիներին շարունակում են պահել ոստիկանության բաժնում չնայած այն փաստին, որ վարչական վարույթը իրականացվել է և վերջիններս կարող են լքել ոստիկանության բաժինը, հայտնում են Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունից։
Քիչ առաջ, երբ ցուցարարները փակեցին Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծ պողոտա տանող հատվածը, մի մեքենա փորձեց կառավարության մայթի վրայով անցնել, սակայն ցուցարարները թույլ չտվեցին։ Այդ պահին վեճ ծավալվեց ցուցարարների և վարորդի միջև։
Լարված իրավիճակ՝ Հաղթանակ կամրջի մոտ (ուղիղ):
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաք-ակցիայի մասնակիցները հավաքվել են Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների հատվածում են՝ խմբվելով ՀՀ գլխավոր դատախազության, Պետեկամուտների կոմիտեի, մի քանի նախարարությունների շենքի մոտ:
2040 թվականին ՀՀ-ում 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունն իրատեսական է, և այն իրականացվելու է: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը` անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին:
Ապրիլի 17-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իմ քայլը» շարժումը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շրջափակելու համար պետական գերատեսչության շենքերը:
Ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանություն է բերման 59 քաղաքացի վարչական իրավախտում կատարելու համար:
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ոստիկանության բաժնում չէ: Այս մասին 168.am-ին քիչ առաջ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրավության վարչությունից:
ՀՀ դատախազության կողմից ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու դեպքի առթիվ:
Երևան քաղաքի Աբովյան փողոցի Ավ. Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող հատվածից ոստիկանները բերման ենթարկեցին հավաքի մի քանի մասնակցի։
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018 թ.-ի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը:
Վաղ առավոտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացնում են այցեր ՀՀ ոստիկանության բաժիններ։
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը րոպեներ առաջ Երիտասարդական մետրոյի կայարանի մոտ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցությունը:
#Քայլարա և #ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամները փակել են Ամիրյան փողոցը։
Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:
Ապրիլի 16-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ն-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Ս.-ին ենթարկել են անձնական խուզարկության:
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մի խումբ մասնակիցներ փորձել են փակել Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը: Ոստիկանները պահանջել են հավաքվածներին ազատել Հրազդանի կիրճից դեպի Հալաբյան փողոց բարձրացող ճանապարհահատվածը, սակայն ակտիվիստները չեն ենթարկվել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել են նրա խորհրդականները, մամուլի քարտուղարը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն ապրիլի 18-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ։
Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները՝ հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից:
Երևանից այսօր ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի վարչական իրավախախտումներ կատարելու կասկածանքով:
Ապրիլի 17-ի` ժամը 9։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։
Ցուցարարները Մաշտոցի պողոտայից փողոցները փակելով իջնում են դեպի Խանջյան փողոց։ Այս պահին փակ են Մաշտոց-Պուշկին, Պուշկին-Տերյան խաչմերուկները, Սախարովի հրապարակը, Վարդանանց փողոցը։