Այսօր 2016թ. տարի ապրիլին Արցախում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է։
Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը։ Ցուցարարները հրապարակ բերեցին Հայաստանի եռագույնը՝ 70 մետր երկարությամբ։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ասաց, որ դրոշը պատրաստվել է ապրիլյան պատերազմի ժամանակ, և այն Իսպանիայից ուղարկել է հայ համայնքը։
«Մերժիր Սերժին» նախաձեռնության շրջանակներում Գյումրիում այսօր կրկին բողոքի երթ է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների, քաղաքացիական հագուստով ոստիկաններն անչափահասներից մեկին առևանգել էին և երկար ժամանակ պահել ոստիկանությունում:
Ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի հերթական հանրահավաքը:
Ապրիլի 18-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ «Ցուլ» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում ապրիլի 18-ին ժամը 17:00-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է:
Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո Գյումրիում ապրիլի 18-ին անցկացվող հավաքի մասնակիցները քանի ուսումնական հաստատություններում՝ պահանջելով չարգելել աշակերտներին ու ուսանողներին միանալ երթին, ապա, կրկին փակելով կենտրոնական ճանապարհները, շարժվեցին Վարդանանց հրապարակ:
Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է դեպքեր, երբ մի շարք անձինք, այդ թվում՝ հանրային ճանաչում ունեցող գործիչներ այցելում են հանրակրթական դպրոցներ և դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի փոխգնդապետին՝ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություններ կատարելու համար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Մակարյանը:
Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը և Մանե Թանդիլյանը անձնական երաշխավորություն են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Այսօր ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդր անդամ Կարեն Սիմոնյանը կրկին այցելել են ոստիկանական բաժանմունքներ։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացվող հավաքի մասնակիցները շրջափակել են Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող Կառավարության մասնաշենքը, որտեղ գտնվում են ՀՀ սփյուռքի, Կրթության և գիտության, Արդարադատության, Արտաքին գործերի նախարարությունները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Հարցին՝ այն, որ ակցիայի մասնակիցները դպրոցներ էին գնացել և այնտեղ կոչ էին անում դպրոցականներին՝ միանալ շարժմանը, ինչքանո՞վ է թույլատրելի, Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Դպրոցում նման կոչեր անելն այնքան էլ խելամիտ չէ…»:
Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ:
Ապրիլի 17-ին, ժամը 6.00-ին, Երևանի Հ.Բեկնեզարյան փողոցի թիվ 40 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման էր դատապարտվել, առաջին անգամ այցելել է Հայաստան ազատ արձակվելուց և հայրենիք վերադառնալուց հետո:
Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ ցուցարարները Մարսելում մտել են հյուպատոսական շենք՝ փորձելով չհեռանալ այնտեղից:
Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հատկապես հայկական հանքային ջրերի, պատրաստի սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, այդ թվում` կոնյակի համար:
Այս պահին Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկում հավաքի մասնակիցներին: Քաղաքացիները փորձեցին փակել փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտանբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ:
Ապրիլի 17-ին ՀՀ Կապան քաղաի բնակիչ՝ 1979թ. ծնված Մհեր Հայրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԱՀ քր. օր-ի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործություն կատարելու համար:
Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարներն այժմ Երևանի քաղաքապետարանի առջև են։ Նրանք փակել են քաղաքապետարանի գլխավոր մուտքը, և կանչում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ «Տարոն, դուրս արի»,-կանչում են նրանք։
Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։
Երևանի փողոցներով երթով անցնող ցուցարարները փակեցին Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Այս պահին նրանք նստել են կրկեսի դիմաց։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց երեկոյան անցկացվելիք հանրահավաքի մասին։
Ապրիլի 17-ին՝ առավոտից Գյումրիում ուսանողները և դպրոցականները ընդդեմ Սերժ Սարգսյանի ղեկավարման երրորդ ժամկետի նախաձեռնության շրջանակներում «Դասադուլ» և այլ ցուցապաստառներով, «Ազատ, անկախ Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի», «Քայլ արա, մերժիր Սերժին» և այլ վանկարկումներով երթ էին կազմակերպել. Գյումրու Վարդանանց հրապարակից նրանք շարժվել են տարբեր փողոցներով: