
Ոստիկանության Էրեբունի բաժնում բերման է ենթակվել 15 քաղաքացի (ցանկ)

Այսօր ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդր անդամ Կարեն Սիմոնյանը կրկին այցելել են ոստիկանական բաժանմունքներ։ ժամը 14։00-ի դիմաց ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման են ենթարկվել 4 քաղաքացի՝ Նարեկ Վլադիմիրի Բրիկալովը, Գրիգոր Վահանի Մանուկյանը, Նարեկ Վահանի Արշակյանը և անչափահաս Գոռ Աշոտի Վարդանյանը։ Բերման ենթարկելուց հետո այս քաղաքացիների կարգավիճակը փոխվել է և նրանք ներգրավվել են որպես վկաներ։
Էրեբունի բաժնում բերման են ենթակվել 15 քաղաքացի, որոնցից երեքը չեն նշել իրենց անունը։
Բերման են ենթարկվել հետևալ քաղաքացիները․
- Վարդգես Գասպարի Լիվանի /հայտնի քաղակտիվիստ/
- Արսեն Ռազմիկի Ուզունյան
- Սասուն խաչատուրի Տերտերյան
- Արման Հրաչյայի Աղաջանյան
- Հրաչյա Աշոտի Հակոբյան
- Հովհաննես Աշոտի Գրիգորյան
- Անի Սերյանի Հակոբջանյան
- Վահե Վախթանգի Դավթյան
- Անդրանիկ Մուշեղի Դանիելյան
- Միքայել Մասիսի Նազարյան
- Գոհար գագիկի Թադևոսյան
- Հրաչյա Հենրիկի Հովակիմյան
Ընդհանուր բերման են ենթարկվել 91 քաղաքացի։ Այս պահին ազատ են արձակվել 37-ը։
«Ելք» դաշինք