Բաժիններ՝

«Մամ ջան, կյանքս, ես քեզ շատ եմ սիրում, ես սուրբ Սարգիս եմ, ես սուրբ եմ ծնվել». այսօր Արցախում զոհված Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր 2016թ. տարի ապրիլին Արցախում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի  ծննդյան օրն է։ Սարգիսը ծնվել է 1995թ.։ Նա զինված ուժեր զորակոչվել էր 2014թ. հուլիսի 22-ին, ծառայել Թալիշում։

Սարգիսի մայրը՝ տիկին Թամարան, 168.am-ի հետ զրույցում պատմել էր, որ Սարգիսը սիրել է հետաքրքիր անցկացնել իր ծննդյան օրը, լինել ընկերների, հարազատների հետ։ Տիկին Թամարան հիշել էր՝ Սարգիսի ծննդյան օրն անհամբեր սպասել է նրա զանգին.

«Առաջին ծննդյան օրը դիրքերում է անցկացրել։ Հարմարեցրեց, զանգեց, հարազատներով հավաքվել էինք, ասացի՝ բալես, ճիշտ է՝ մեզ հետ չես, ծառայության մեջ ես, մենք շնորհավորում ենք քեզ, նշում ենք։ Ասաց՝ ապրեք, մա՛մ ջան։ Խոսեց բոլորի հետ։ Տրամադրությունը շատ լավ էր։ Իմ տղան ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել ծառայությունից, շատ ուրախ է եղել»,- ասաց տիկին Թամարան՝ նշելով, որ Սարգիսը ծառայությունից չի դժգոհել, բայց ասել է, որ դիրքերում իրեն ավելի լավ է զգում։ «Երբեք չի տրտնջացել, ուրախ անցկացրել է իր ծառայությունը»,- ասաց տիկին Թամարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս