
Արմեն Սարգսյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Մակարյանը:
«Համաձայն Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի.
1. Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
2. Վարդան ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է հրամանագրում: