Բաժիններ՝

Սոֆիայի օպերայում կկայանա Ռայնա Կաբաիվանսկայի վարպետաց դասի 25-ամյակին նվիրված գալա-համերգ. BTA

Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնում սեպտեմբերի 19-ին կկայանա Ռայնա Կաբաիվանսկայի և Նոր բուլղարական համալսարանի միջազգային վարպետաց դասի 25-րդ հոբելյանական գալա-համերգը։

Ինչպես հաղորդում են բուլղարական BTA լրատվական գործակալությունից, միջոցառմանը կմասնակցի նաև Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնը։

«Այս տարի մենք նշում ենք Բուլղարիայում առաջին վարպետաց դասի 25-րդ տարեդարձը, որը ստեղծվել և զարգացել է Նոր բուլղարական համալսարանի աջակցությամբ։ Տարիների ընթացքում այս դասը հաստատվել է որպես ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը երիտասարդ օպերային տաղանդների համար, որն առաջարկում է եզակի հնարավորություն՝ աշխատելու լեգենդար Ռայնա Կաբաիվանսկայի հետ»,– նշված է համալսարանի հաղորդագրությունում։

Համերգին հանդես կգան այս տարվա վարպետաց դասի երիտասարդ օպերային երգիչները, ինչպես նաև Կաբաիվանսկու դպրոցի այն արտիստները, որոնք արդեն ունեն միջազգային կարիերա։

Ավանդույթի համաձայն՝ օպերային պրիման վարպետաց դասի լավագույն մասնակիցներին կշնորհի կրթաթոշակներ իր բարեգործական հիմնադրամից՝ Իտալիայում և Բուլղարիայում մասնագիտանալու և նրանց մասնագիտական առաջխաղացմանը նպաստելու համար։

(Այս տեղեկատվությունը հրապարակվում է՝ համաձայն «Արմենպրես»-ի և BTA-ի միջև կնքված համաձայնագրի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս