Դատապարտելի է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը։
ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծել են կառավարական 3-րդ շենքի մոտ, իսկ ծեծողները քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ են, Aysor.am-ին տեղեկացրել է ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Այս պահին Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող ցուցարարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գտնվում են «Փեթակ» առևտրի կենտրոնում:
«Ես քո մոր տարիքի եմ, հուսով եմ՝ ինձ քարշ չես տա»:
Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ:
Այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին։ 168.am-ի հետ զրույցում Տիրայր Մուրադյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։
Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:
Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 20 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ և լրատվության հետ կապերի վարչությունից:
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ակցիայի ժամանակ ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկեց Կառավարության 3 մասնաշենքի դիմաց ակցիա իրականացնող ցուցարարներին:
Քիչ առաջ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություններ են գործում, շտապօգնության մեքենա մոտեցավ, քանի որ ոստիկանների հետ բախումների ժամանակ մի աղջկա քիթ էր վնասվել:
Քիչ առաջ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություններ են գործում, Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոստիկաններին միանալ իրենց շարժմանը:
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անկարգությունների կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին ևս շարունակել է անօրինական, օրենքով սահմանված կարգով արգելված հավաքի իրականացումը:
Քիչ առաջ Կառավարական շենք 3 մասնաշենքի դիմաց գետնին նստած հավաքի մասնակիցներից ոմանց ոստիկանոթյունը բերման ենթարկեց: Ցուցարարներից երկուսը մտել էին ոստիկանական ավտոմեքենայի տակ և թույլ չէին տալիս, որպեսզի այն շարժվի:
Ապրիլի 19-ին՝ ժամը 01:13-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Ապրիլի 18-ին՝ ժամը 18:22-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այս պահին ցուցարարները շրջափակել են Կառավարական տուն 3-ը, որտեղ գտնվում են մի քանի նախարարություններ։ Ոստիկանները շենքի մուտքի դիմաց պատ են կազմել։
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել առաջնահերթության կարգով քննել հայաստանյան մի շարք աղմկահարույց քրեական գործերի շրջանակներում կալանավորված անձանց բողոքները:
Երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել առավոտյան ժամը 08:00-ին հավավել ՀՀ կառավարության շենքի մոտ, որպեսզի խափանեն այսօրվա կառավարության նիստի աշխատանքները:
«Սերժ, մենք սպասում ենք քեզ»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ապրիլի 15-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ՝ 2015թ. ծնված Ա.Գ-ն:
Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի տարածքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերում:
Երեխայի զարգացման կարևոր տարիքային փուլերից մեկը նրա կյանքի առաջին տարիներն են՝ մինչև երկու տարեկան։ Երեք տարեկանից արդեն սկսում է այլ ճգնաժամային փուլ, երբ երեխան սկսում է գիտակցել իր լինելիությունը՝ որպես անձ, իր Ես-ը՝ որպես առանձին Ես, և, հետևաբար, դրսևորում է ինքնուրույնություն։
Ապրիլի 18-ին՝ ժամը 16:13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ «Ցուլ» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 18-ին կայացած նիստում քննարկվել է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՝ 2018 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը: