Բաժիններ՝

Հավաքի մասնակիցները շրջափակել են Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող նախարարությունների շենքը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացվող հավաքի մասնակիցները շրջափակել են Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող Կառավարության մասնաշենքը, որտեղ գտնվում են ՀՀ սփյուռքի, Կրթության և գիտության, Արդարադատության, Արտաքին գործերի նախարարությունները:

Հավաքի մասնակիցները Գրիգոր Լուսավորիչ փողոցող երթով շարվեցին դեպի Հանրապետության հրապարակ և ճանապարհին որոշեցին շրջափակել նախարարությունների շենքը:

Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով դիմեց նախարարությունների աշխատակիցներին և կոչ արեց ժամը 19:00-ին մասնակցել հանրահավաքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30